Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երեկ և այսօր քննարկված օրինագծերը:
Սպառելով օրակարգը՝ օրենսդիր մարմինն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ աշնանային նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 9-ին։