copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:03 11-07-2024

Ձեր Կառավարությունն է թուրքին տարածք տվել. Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարին

Պարո՛ն Թովմասյան, Դուք սխալվում եք, Ձեր կառավարությունը թուրքին տարածք է տվել. այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին:

«Քաղաքացին թե՛ Կիրանցում, թե՛ Շուռնուխում ունեցել է սեփականության վկայական, որտեղ ասվում է՝ այն հողը, որի վրա դու ապրել ես, տուն ես կառուցել քոնն է, ՀՀ-ինն է: Հիմա Դուք ասում եք՝ այդ քարտեզը սխալ է: Կա կադաստրային քարտեզների ուղղման կարգ, ուղղեիք, նոր թուղթ տայիք, ասեիք՝ սա է իրավիճակը։ Դա չեք արել: Իսկ որքա՞ն է եղել սխալի արժեքը, որքա՞ն տարածք է սխալի հետևանքով տրվել թուրքին։ Ասում եք՝ չգիտեմ, բա ո՞վ գիտի», - ասաց Խաչատրյանը՝ խնդրելով երկրորդ ընթերցմանը հստակ ասել, թե քանի քմ կամ քկմ տարածք է տրվել թուրքին:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը