Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:00 10-07-2024

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկության փոփոխություն կիրականացվի

Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում. մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում. մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և ճանապարհային նշաններ կտեղադրվեն:

Ամենից շատ դիտված