copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:55 10-07-2024

Անհատների կազմակերպած «բորշ» էր․ «Գոյը» շարունակում է գոյության համար պայքարը

Օրերս հանրային բուռն արձագանք է ստացել «Գոյ» թատրոնի ողջ անձնակազմին աշխատանքից հեռացնելու և նրանց նոր աշխատանքային պայամանգիր պարտադրելու հարցը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ սեպտեմբեր ամսին նախաձեռնում են ունենալ նոր, մասնավոր թատրոն։

«Մենք այս ամիս ունենք կայանալիք նիստ և նախարար տիկին Անդրեասյանի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մենք սեպտեմբեր ամսից արդեն կունենանք մասնավոր թատրոն նույն մեր տարածքում։ Հիմա ներկայացրել ենք աշխատանքային ծրագիրը, որը նախարարությունը պետք է դարձնի նախագիծ և ուղարկի կառավարություն, իսկ նախարությունը դեմ չէ, որպեսզի մենք լինենք մասնավոր թատրոն, գործենք, աշխատենք նույն տարածքում, նույն անձնակազմով»,- հայտնեց նա։

Դերասանի կարծիքով՝ այդքան ՊՈԱԿ-ների մեջ նախկին «Գոյ»-ը որպես ՊՈԱԿ նախարարությանը ծանրաբեռնում էր, այդ իսկ պատճառով նրանք դեմ չեն մասնավոր հիմունքներով ֆինանսավորել նոր թատրոնին։

«Մենք պետությունից վարձակալում ենք այդ նույն տարածքը, աշխատում ենք, բայց չենք մտնում Սունդուկյանի կազմի մեջ, ինչպես, որ հայտարարել էինք։ Կար կոնֆլիկտ «Սունդուկյան» թատրոնի և նախարարության հետ, բայց հիմա, կարծես թե՝ այն հարթվում է, քանի որ պարզ դարձավ, որ կոնֆլիկտային հարցերը շատ անձնական տիրույթում էին, անհատների կազմակերպած «բորշ» էր։ Հիմա բոլորը հասկանում են, որ մենք պարզապես ստեղծագործելու համար ենք պայքարում»,- ասաց նա։

Արսեն Ազիզյանը նաև հարկ համարեց նշել, որ այս ընթացքում «Գոյ» թատրոնի դերասանների լռությունը կապված չէ որևէ քաղաքական աժիոտաժի հետ։

«Հիմա, որ ասեմ «Գոյ» թատրոնը քաղաքականությամբ չի զբաղվում, բոլորը սխալ կհասկանան։ Մենք քաղաքականությամբ հետաքրքրված ենք, անհանգիստ ենք, մտահոգ ենք, բայց դրանով չենք զբաղվում, որևէ թևի ո՛չ աջակցում ենք, ո՛չ էլ պատրաստվում ենք աջակցել։ Մեր խնդիրը մշակութային հարցեր լուծելն է»,- եզրափակեց դերասանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրինությունը «Գոյ» թատրոնի բոլոր աշխատակիցներին առաջարկել է աշխատանքային նոր պայմանագրեր կնքել և մտնել Սունդուկյան թատրոնի կազմի մեջ։ Սակայն թատրոնի անձնակազմը հրաժարվել է, ինչից հետո «Գոյ»-ի բոլոր աշխատակիցների պայմանագրերը լուծել են։

Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի գարնանը Կառավարության հերթական նիստում որոշվել է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ էր առաջացրել «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշել էր դատական կարգով վիճարկել հարցը։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
11:35 Իսպանական F16 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ է խոցել