copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:59 10-07-2024

Նորից ատոմակայանի թեմայով. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել էինք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ՀԱԷԿ-ը պետք է փակվի, որպեսզի Արեւմուտքը սկսի նոր ատոմակայան կառուցել: Ահա կոնկրետ ձեւակերպումը. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։

Սակայն պարզվում է` ՀԱԷԿ-ը մինչեւ 2036 թվականը գործելու է, քանի որ անցած տարեվերջին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վերազինման, ՀԱԷԿ կյանքը երկարացնելու պայմանագիր են կնքել՝ 65 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գումարի դիմաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ գտնվող ընկերությունները պետք է ապահովեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի «կյանքը» երկարացնելուն ուղղված բոլոր աշխատանքները, ռեակտորային տեղակայանքի համակարգերի եւ սարքավորումների հետ կապված աշխատանքները։ Ավելին, կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ զուգահեռ նոր ատոմակայան կառուցելու բանակցություններ են վարում թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: ՀՀ կառավարությունը ՌԴ-ին համոզում է ավելի ցածր հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել, սակայն նրանք տրամադրված են հզոր էներգաբլոկ կառուցել, որ Հայաստանը դառնա նաեւ էներգիա արտահանող պետություն։ ՀԱԷԿ առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն 1 էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին, սակայն տեխնիկական վերազինմամբ շահագործման ժամկետը երկարաձգվեց 10 տարով։ Այժմ եւս 10 տարի կձգվի` մինչեւ 2036 թ.։ Ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
11:35 Իսպանական F16 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ է խոցել