copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:53 09-07-2024

Պատերազմի սկզբից Ուկրաինայում զոհվել է 559 երեխա

Պատերազմի սկզբից Ուկրաինայում զոհվել է 559 երեխա, 1 449 երեխա վիրավորվել է, տեղեկացրել է գլխավոր դատախազի գրասենյակը։

«2024թ. հուլիսի 9-ի առավոտվա դրությամբ, յուվենալ դատախազների պաշտոնական տեղեկատվությամբ, ՌԴ ներխուժման հետեւանքով զոհվել է 559 երեխա։ Ավելի քան 1 449 երեխա վիրավորվել է՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ»,- նշված է հաղորդագրությունում։

Վերջին զոհերն են դարձել չորս երեխաներ, որոնք մահացել են երկուշաբթի Կիեւին հասցված ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով։

Զոհվել են 8 եւ 14 տարեկան երկու աղջիկ եւ երկու տղա՝ 8 եւ 10 տարեկան։ Տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել 10 երեխաներ՝ 2-17 տարեկան։

Հուլիսի 8-ին Դոնեցկի մարզում գյուղի գնդակոծման պատճառով վիրավորվել է 16-ամյա մի երիտասարդ, իսկ Նիկոլաեւի մարզի գյուղի գնդակոծման հետեւանքով՝ 5-ամյա մի աղջիկ։