Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 𝟐𝟎𝟐𝟒 թվականի օգոստոսի 𝟏𝟗-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։
Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի, պատգամավորների ու պետական կառույցների մասնագետների հետ, ստանալու գիտելիքներ քաղաքագիտության եւ հասարակագիտության ոլորտներում:
Նախատեսվում են հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հետաքրքիր դասեր, որոնք լի են նոր գիտելիքներով եւ տեղեկատվությամբ, ինչպես նաև այցելություններ թանգարաններ, մշակութային այլ վայրեր:
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր եւ խրախուսական նվերներ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է հաղթել Ազգային ժողովի կողմից կազմակերպված մրցույթում։
Գրանցվելու համար անցիր հետեւյալ հղմամբ՝ bit.ly/3xP2Cux
Հայտերն ընդունվում են մինչեւ 𝟐𝟎𝟐𝟒 թվականի հուլիսի 𝟐𝟓-ը: