copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:27 01-09-2022

«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները ճանաչողական այց են կատարել Սահմանադրական դատարան

2022 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները ճանաչողական այց են կատարել Սահմանադրական դատարան:

Այցի շրջանակներում «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին ընդունել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում Բարձր դատարանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, դերն ու նշանակությունը պետական կառավարման համակարգում:

«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների խնդրանքով դատավոր Վահե Գրիգորյանն անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի դատավորների դերին, ընտրության կարգին և առաքելությանը։

Ճանաչողական այցի շրջանակներում աշակերտները շրջայց են կատարել Սահմանադրական դատարանի վարչական շենքում, եղել են գրադարանում ու ծանոթացել բազմալեզու մասնագիտական գրականության հավաքածուներին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին