copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:25 06-07-2024

Զինանշանն անարժեք համարող ՔՊ պատգամավորների «պատվիրակությունը» Կիրանց է այցելել, նկարվել` ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու նպատակով դրված սյուների մոտ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՔՊ-ական պատգամավորների մի խումբ, սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո, երեկ գնացել էր Կիրանց ու ժպիտը դեմքներին` լուսանկարներ հրապարակել:
Կիրանց մեկնած «պատվիրակության» կազմում էին Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, Լուսինե Բադալյանը եւ Նարեկ Զեյնալյանը:

Ընդ որում, ՔՊ-ականները Տավուշ էին գնացել հատուկ «դրես կոդով». հագել էին միանման շապիկներ՝ Հայաստանի զինանշանն էլ վրան պատկերված, հենց նույն զինանշանը, որը թավշյահեղափոխականները ցանկանում են փոփոխել՝ համարելով անարժեք:

«Ժողովուրդ» օրաթերթին Կիրանցի բնակիչներից պատմեցին, որ ՔՊ-ականները գաղտագողի գնացել են Կիրանց, իրենց խոսքով՝ նկարվելու համար:
Տեղի բնակիչները Արփի Դավոյանի լուսանկարներից են միայն տեղեկացել, որ ՔՊ-ականները Կիրանցում են եղել:

Բնակիչների հետ, որպես այդպիսին, հանդիպում չի էլ եղել:
ՔՊ-ականները 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանի եւ մի քանի զինվորականների ուղեկցությամբ շրջել են Տավուշի այն հատվածներում, որտեղ սյուներ են վերջերս տեղադրվել, որոնք, ըստ ՔՊ-ի, պետք է տեղացիներին պաշտպանեն ադրբեջանական ագրեսիայից: Այսինքն` ի վերջո, որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը