Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:31 05-07-2024

Մայրաքաղաքում միջին նորոգման և փոսալցման աշխատանքները շարունակվում են

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ: Փոսային նորոգման աշխատանքները չեն դադարում նաև գիշերային ժամերին՝ նպատակ ունենալով հնարավորինս չխաթարել երթևեկության բնականոն ընթացքը:

Անխափան երթևեկության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և լինել առավել զգոն»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված