copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:52 05-07-2024

ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրություն կիրականացնի՞ Ագրարային համալսարանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի ագրարային համալսարանում նոր աղմկոտ պատմություն է բացահայտվել։ Բուհի տարեկան հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհի ղեկավարությունն օրենքով նախատեսված նպաստները չի տրամադրում վճարովի համակարգում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ավելի ճիշտ՝ թերի է տրամադրում։ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ասում է, որ բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողների թվակազմի առնվազն 10 տոկոսի համար պետք է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում իրականացվի՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը։ Մինչդեռ ագրարայինի հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհն օրենքով սահմանված այդ պարտավորությունը կատարել է կիսով չափ։ 2023թ. վարձավճարի զեղչ է տրամադրել համալսարանի եւ մասնաճյուղերի 139 ուսանողների՝ այն պարագայում, որ Ագրարային համալսարանի ուսանողների թիվը 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 2 հազար 939 է եղել, որից 2 հազար 500-ը վճարովի համակարգում է սովորում, այսինքն՝ առնվազն 250 ուսանողի պետք է փոխհատուցեր։ Կա՛մ բուհի ղեկավարությունն ուռճացրել է ուսանողների թիվը, կա՛մ չի կատարել օրենքի պահանջը։

Համալսարանի մասնագետների փոխանցմամբ՝ հաշվարկները ցույց են տվել, որ զեղչեր տրամադրելիս չի պահպանվել նաեւ օրենքի պահանջը՝ վարձավճարներից գոյացած բյուջեի 7 տոկոսի մասով: Ի դեպ, 2019թ. համալսարանում զեղչ տրամադրվել է 1222 ուսանողի: Մեր տեղեկություններով՝ այս խնդիրը բուռն քննարկվում է ագրարայինում, եւ «վերեւներն» էլ տեղեկացված են` ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ուսումնասիրություն իրականացնել համալսարանում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ