copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:00 04-07-2024

Հրազդանի կիրճը կոշտ պահանջներ է դնում Ավինյանի առաջ 

Որոշ հարցերում ՔՊ-ական իշխանությունը զարմանալի արագություն է զարգացնում, իսկ որոշներում նույնքան անբացատրելի անգործություն ցուցաբերում։ Օրինակ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում ՀՀ իշխանությունները նախանձելի փութաջանություն է ցուցաբերում։ Հուլիսի 3-ին Երևանը կրկին հայտարարել է, որ հայ-ադրեջանական խաղաղության պայմանագիրը «մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում» կարելի է ստորագրել։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վրացի պաշտոնակից Իլյա Դարչիաշվիլիի հետ երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։ Ի՞նչ կարելի է անել, որ մյուս հարցերում ևս իշխանությունները նույն ջանասիրությամբ աշխատեն և մի քանի տարվա գործը մեկ ամսում անեն։

Նույնպիսի ժրաջանություն չի ցուցաբերվում օրինակ՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցում։ Մեկ տարուց երկար է ձգվում նախագծի փորձաքննության փուլը։ Իսկ երբ կսկսվի շինարարությունը, ոչ ոք ստույգ չի ասում։

Ի տարբերություն մետրոյի շինարարության, խաղաղության պայմանագրի հարցում կան իրական խոչընդոտներ։ Մոսկվան ամեն կերպ ճնշում է գործադրում Բաքվի և Երևանի վրա։ Ադրբեջանը պարբերաբար բարձրացնում է նախապայմաններ։ Մի քանի ամիս առաջ նա վերջնագիր ներկայացրեց և մեկ ամսվա մեջ ստացավ Տավուշի սահմանակից տարածքները։ Վերջին շրջանում էլ Ալիևը բարձրացնում է ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջ։ Սրան ի պատասխան ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Տպավորություն է, թե ադրբեջանական նախապայմաններն ու ուլտիմատիվ պահանջներն են հավելյալ արագություն հաղորդում գործընթացին։ Այսինքն՝ այդ նախապայմանները հավելյալ խթանում են և արագացնում պայմանագրի պատրաստման աշխատանքները, որոնք մետրոյի շինարարության հետ համեմատ շատ ավելի մեծ աշխատանք, ջանք ու պատասխանատվություն են պահանջում։

Այս տեսանկյունից ենթադրելի է, որ եթե մետրոյի շինարարության հարցում ևս հայտնվի մեկն ու նախապայման առաջադրի Տիգրան Ավինյանին, ապա աշխատանքները կարագանան։ Այս առումով՝ կարելի է ստեղծել Հրազդանի կիրճի պաշտպանության կոմիտե, որը կիրճի անունից կոշտ պահանջներ կդնի Ավինյանի սեղանին։ Օրինակ՝ կարող են պահանջել խորհրդային բռնազավթման վերջին տարիներին մետրոյի «Աջափնյակ» կայարանի համար փորված թունելը դարձնել ազատ միջանցք, կիրճին վերադարձնել գետափնյա ռեստորանների զավթած տարածքները և այլն։

Ենթադրելի է, որ այդպիսի պահանջների պարագայում Տիգրան Ավինյանը անմիջապես կհանդիպի գետափնյա ռեստորանների սեփականատերերի հետ կքննարկի կիրճի անունից հանդես եկողների պահանջները, գործարարներին վախեցնելով, որ հակառակ պարագայում կիրճը կարող է փլուզվել ռեստորանների վրա, իսկ գետը կարող է վարարել ու սրբել շինությունները։

Ինչպես ադրբեջանական նախապայմաններն են արագացնում խաղաղության գործընթացը, նունպես կիրճի անունից ներկայացվող պահանջները, ենթադրաբար՝ կարագացնեն մետրոյի կառուցման աշխատանքները։ Եթե այս մեթոդն աշխատի, ապա կարելի է այն դարձնել ունիվերսալ գործիք, որով կարելի խթանել ծույլ և անպատասխանատու ՔՊ-ական պաշտոնյաներին և արագացնել կենսական նշանակության բազմաթիվ գործընթացներ։

Չի բացառվում, որ այս ենթադրությունն անհիմն է և հավելյալ ռիսկեր կառաջացնի։ Դրանք բացառելու համար լավ կլինի, եթե իշխանություններն անկեղծորեն շփվեն ժողովրդի հետ, ներկայացնեն խաղաղության գործընթացի արագացման և մյուս գործընթացներում անգործություն ցուցաբերելու իրական պատճառները։ Մասնավորապես՝ կարող են պարզ ու անկեղծ ասել երևանցիներին, թե ինչու են ձգձգում երկար սպասված մետրոյի շինարարությունը, ի՞նչ կամ ո՞վ է խանգարում Ավինյանին իր խոստումն իրականացնելու հարցում։

Կարճ ասած՝ քանի դեռ ՔՊ-ն ժողովրդի հետ անկեղծ խոսելու համարձակություն չունի, իրավունք ունենք ենթադրելու, որ իշխանությունները միտումնավոր են ձգձգում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, որը պետք է արդեն սկսված լիներ։ Հայտնի է, որ մետրոն պատերազմների ժամանակ ծառայում է որպես ապաստարան, ստանում ռազմական, պաշտպանական, անվտանգային նշանակություն։ Հաշվի առնելով փաշինյանական պարտվողական կուրսը, ռուս-ադրբեջանական պահանջները կատարելու կրավորական պատրաստակամությունը, ենթադրելի է, որ Տիգրան Ավինյանը մետրոն չի կառուցում թշնամիների պահանջով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը