Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:18 04-07-2024

Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սյունիք այցի ընթացքում՝ գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, ուշագրավ տեղեկություն է հայտնել։ Հարցնում էին հունիսի 12-ի դեպքերին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների արձագանքի մասին, որ ոչ միայն չդատապարտեցին իշխանությանը՝ հատուկ միջոցներ կիրառելու եւ ոստիկանության վայրագությունների համար, այլեւ տեղ-տեղ անգամ մեղադրեցին ցուցարարներին։ Սրբազանն ասաց, որ մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ապա պատմեց դեսպանատներից մեկից իրենց փոխանցված խայտառակ պատասխանը։

«Այդ դեսպանատուն մեր հայրենակիցները նամակ են ուղարկել, խոշոր էլ երկիր, մեծ խաղացող՝ Եվրոպայից, նամակի հետ՝ ոստիկանական վայրագությունները՝ տեսանյութերով, որ 30 հոգով մարդ են ծեծում, կանանց, երեխաների վրա ռումբ են նետում, ծեծում-ջարդում են։ Ի՞նչ են պատասխանում․ ասում են՝ այո, այս դրվագները սարսափելի են, սրանք ուղղակի անընդունելի են, բայց ավելի պակաս սարսափելի են, քան այն, որ ռուսամետները պիտի գան իշխանության, ավելի ճիշտ՝ ռուսական գործակալները»։

Բագրատ սրբազանը չհրապարակեց երկրի անունը՝ ասելով, որ նման իրավասություն չունի, սակայն, մեր տեղեկություններով, խոսքը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիի մասին է։ Նրա անունից են նման պատասխան փոխանցել շարժման ակտիվին։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
11:36 Վաճառվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դռան ցուցանակը
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին