copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:52 01-07-2024

Փաշինյանին շատ չկա, կարողա մի առավոտ զարթնի ու որոշի, որ Ամասիան մեզի պետք չէ. բնակիչ

Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Հայաստան սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին, լսել բնակիչների կարծիքները։ Oragir.News-ի լրագրողն է եղել Ամասիայում։

Գյումրիից Ամասիա գնացող միջքաղաքային ենթակառուցվածքները բարվոք են, բայց Ամասիայի տարածաշրջանի գյուղեր հասնելը իսկական փորձություն է. կա՛մ պիտի մեքենա ունենաս, կա՛մ էլ տաքսիով երթեւեկես։ Գյուղացիները մեզ հետ զրույցում դժգոհում են, որ Երևան հասնելը ավելի մատչելի է իրենց համար, քան իրենց գյուղից Գյումրի հասնելը։ Պատճառն այն է, որ գյուղամիջյան ճանապարհները անանցանելի են, ո՛չ ամեն վարորդ է ռիսկի դիմում, ո՛չ էլ ամեն մեքենա ի վիճակի է անցնել այդ ճանապարհը։



Տիկին Ռուզաննան ցույց է տալիս գյուղի փակ դռներն ու ասում՝ ոչ մի մարդ լավ օրից չէ, որ դուռը փակում ու գնում է։

«Բնական է, որ մարդիկ ուզում են մարդավայել ապրել, մարդիկ հոգնել էս անվերջանալի տանջանքներից։ Գյուղացու կյանքը կյանք չէ, տանջանք ու տանջանք։ Էլի հեչ, գոնե խաղաղ լինի, էսօր էդ խաղաղությունը չկա, հանգիստ խղճով ապրելը չկա»,-ասում է տիկին Ռուզաննան։

Գյուղում չկա հիմնական զբաղմունք, այս գյուղում հողագործությամբ զբաղվելու համար հող չունեն գյուղացիները, տարբեր պատճառներով սեփականաշնորհման գործընթացներից դուրս են մնացել։



Գյուղում ջրի խնդիրը առաջնային է համարվում, եւ բացի դա՝ գյուղում կոյուղի չկա։

«Էսպես որ անուշադրության տակ մնա, գյուղում փակվող դռները կավելանան։ Էս տարածաշրջանի գյուղերը իսկական տուրիստական հնարավորություն են, բայց դա կարծես ոչ ոքի հետաքրքիր չէ։ Ես լուրջ մտավախություն ունեմ, որ Ամասիան էլ է Փաշինյանի համար դժգույն ու դժբախտ։

Փաշինյանին շատ չկա, կարողա մի առավոտ զարթնի ու որոշի, որ Ամասիան մեզի պետք չէ»,- ասում է Ամասիա գյուղի մեկ այլ բնակիչ։

Գյուղացիներն ասում են, որ ոչ մի իշխանությունից հույս ու ակնկալիք չեն ունեցել և չունեն, որովհետև ժողովուրդը իշխանությունների համար հետաքրքիր է միայն ընտրությունների ժամանակ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը