Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 20:22 01-07-2024

Մենակ քանդում են, չեն սարքում. քաղաքացիները՝ Աջափնյակի մետրոյի մասին

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հուլիսի 1-ին, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում դարձյալ անդրադարձել է Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության խնդրին՝ դժգոհելով աշխատանքների դանդաղ ընթացքից. «Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման, այդ կայարանը կառուցվելու է։ Երբ որ պետք է ես միջամտեմ, խնդրում եմ, ինձ պարբերաբար տեղյակ պահեք, որովհետև սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև եթե էդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա»։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ե՞րբ կկառուցվի Աջափնյակի մետրոն»։

«Դե, մի 5-6 տարի հետո»,-ասաց մի քաղաքացի։

«Մի 20 տարի հետո, որովհետև շարժ չկա երկրում»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Կկառուցեն էլի»,- ծիծաղով ասաց մի կին։

«Շատ դանդաղ են աշխատում»,- նկատեց մեկ ուրիշը։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։

«Մենակ քանդում են, չեն սարքում։ հույսով ապրենք»,- ասաց մի քաղաքացի։

Իսկ անցորդներից մեկը հոռետեսական կարծիք հայտնեց․ «Կարծում եմ՝ երբեք։ Որ քիչ գռփեն, ամեն ինչ էլ կկարողանան կառուցեն»։

Հիշեցնենք, որ Կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը մեկնարկելու է 2024 թվականին։ Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծման աշխատանքները ավարտվել են անցյալ տարվա վերջին և ուղարկվել փորձաքնության, որը դեռ շարունակվում է։ Կայարանի կառուցման նախագծման աշխատանքների ամբողջ արժեքը կազմել է 1 միլիարդ 848 միլիոն դրամ է, որից 1,1 միլիարդը հատկացրել է Կառավարությունը, մնացածը՝ քաղաքապետարանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր