Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 01-07-2024

Ըստ էության. Դա խաղաղության պայմանագիր չէ, Հայաստանի երրորդ հանրապետության մահախոսականն է. Նաիրա Զոհրաբյան

«Ես իմ անվերապահ անհամաձայնությունն եմ հայտնել ԵԽԽՎ-ի Հայաստանի պարտավորությունների հետ կապված բանաձևին։ Ես իմ անհամաձայնությունը ուղարկել եմ հենց ԵԽԽՎ մոնիտորինիգի հանձնաժողովին, ուղարկել եմ Հայաստանի հարցով համազեկուցողներին, որոնց եզրակացությունների վրա մոնիտորինգի հանձնաժողովը կազմել է այդ խայտառակ բանաձևը, որն ընդունվել է լիագումար նիստում։

Տոտալ և խայտառակ սուտ՝ մեղադրել խաղաղ անհնազանդություն իրականացնող քաղաքացիներին շենքեր գրավելու մտադրության մեջ»,- Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում ասաց ԱԺ նախկին պատգամավոր «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ինչ էլ անեն Նիկոլ Փաշինյանն ու այս իշխանությունը, Արևմուտքը չի դատապարտի։

«Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ էլ ուտի, ԵԽԽՎ-ն, Արևմուտքը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դա արդարացնելու են։ Ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանն այն կատարյալ գործիքն է, որով Արևմուտքը փորձում է Հայաստանում լուծել, արդեն սկսել է լուծել և ավարտին հասցնել իր աշխարհաքաղաքական շահերը։ Նրանց բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանը, չի հետաքրքրում հայ ժողովուրդը։ Նրանք շատ լավ հասկանում են, որ ինչ անում է այս իշխանությունը, դա բռնապետության վերջն է»,- ասաց նա։

Անդրադառնալով այս պահին Հայաստանի քաղաքական օրակարգում Եվրամիությանն անդամակցելու հարցին՝ Զոհրաբյանը պնդեց՝ միանշանակ կեղծ օրակարգ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի