copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:02 03-07-2021

Ինքնիշխան Հայաստանի մասին այսօր կարող են խոսել միայն ռաբիս պոետները. Նաիրա Զոհրաբյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը դառնում է պրոտեկտորատ

Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։
Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի այլեւս ինքնիշխանության անվտանգության բարձիկներ չունեցող Հայաստան ունենալու հարցում։

Ինքնիշխան Հայաստանի մասին այսօր կարող են խոսել միայն ռաբիս պոետները։
Երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց մեր 14 ռազմագերների դատավճիռը՝ նրանք դատապարտվեցին 6 ամսից մինչեւ 4 տարի ազատազրկման։

6 ամիսը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ավարտվի Ադրբեջանին մի քանի հայկական անկլավների հանձնումը, որոնք Ալիեւի սիրած խորհրդային քարտեզով եղել են ադրբեջանական ԽՍՀՄ մաս։

6 ամիսը այն ժամկետն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի եւ դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու իրավական փաստաթղթերը։

Այսօր Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հաջիեւը մարդասպան երկրին ոչ բնորոշ խաղաղասիրական տեքստ է արտաբերել՝ ասելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը այլեւս ունեն շանս ստորագրելու խաղաղության համաձայնագիր, իսկ դրա համար պիտի ավարտին հասցվեն ձեռք բերված պայմանավորվածություններն ու պիտի սկսվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը։ Իսկ Արցախը երբեւէ վերադարձնելու օրակարգ ունեցողներին Հաջիեւը սպառնաց նոր արհավիրքով։
Ահա այսպես։

Մեր տղաները, հիշեցնեմ, երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվեցին 6 ամսից մինչեւ 4 տարի ազատազրկման։ Տարբեր գերտերությունների կաբինետներում այլեւս բաց խոսում են, որ մինչեւ տարեվերջ հիմնական ու վերջին պայմանավորվածությունների փաթեթները պետք է ստորագրվեն ու դա սկսվելու է հենց սեպտեմբերից։

Մեր տղաները պատանդ են։

Պատանդ են այն պայմանավորվածությունների եւ ստորագրվելիք փաստաթղթերի, որոնք տեղի են ունենալու մեր տարածաշրջանում խաղադրույքներ դրած տերությունների բաց, բայց ոչինչ չտեսնող հայացքի տակ»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում