copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:33 28-06-2024

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ

Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք ինքնավնասման փորձ են կատարել:

Նշված տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր, հրատապության կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հունիսի 27-ին այց են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ինքնավնասման փորձ կատարած անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:

Այցի արդյունքները կամփոփվեն և խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի համապատասխան քայլեր:

Հավելենք, որ Պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ պարբերաբար իրականացնում է այցեր տարբեր քրեակատարողական հիմնարկներ։ Ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ