copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 22:31 26-06-2024

Սնուփ Դոգից Քևին Սփեյս. ի՞նչ նպատակ է հետապնդում դերասանի այցը Հայաստան. ռեժիսորի անդրադարձը

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը անդրադառնալով օսկարակիր դերասան Քևին Սփեյսիի Հայաստանյան այցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին,
- ով 2017թ-ից ներքաշված է սեռական ոտնձգությունների հիմքով դատերի մեջ,
- ով անցնում է նկարահանման խմբերի տասնյակ անդամների, այդ թվում անչափահասների հանդեպ սեռական բռնությունների գործերով,
- ում մասնակցությամբ սերիալներն ու ֆիլմերը հանվել են արտադրությունից,
- ում շնորհիվ ամերիկյան կինոինդուստրիան հարյուրավոր միլիոնների վնասներ է կրել,
- ում առջև փակ է մուտքը ամերիկյան նկարահանման հրապարակներ,
- ումից պարտքերի պատճառով բռնագրավել են իր տունը,
- ով վերջին 7 տարում նկարահանվելու ընդամենը 3 առաջարկ է ստացել, որոնցից 1-ը տապալվել է, 2-րդում երևացել է 1 րոպե, իսկ 3-րդում միայն ձայնագրվել է,
- ով սկանդալներից հետո պաշտոնապես հրավիրվել է միայն մեկ կինոփառատոնի կողմից ու դա եղել է Տաշքենդի փառատոնը՝ Ուզբեկստան,
ահա այս Սփեյսին պատվավոր հյուրի կարգավիճակով գալու է Երևան (Սնուփ Դոգի ականջը կանչի)։

Անբովանդակ մեր կինոկրկեսին ես վաղուց չեմ հետևում։ Մարդիկ հետ են մնացել համաշխարհային կինոյի ընթացքից, չեն հասկանում՝ ինչ է կատարվում կինոյում, գուցե երբևէ չեն էլ հասկացել։ Ի վերջո, այդ մարդկանց անձնական աճը իրենց խնդիրն է։ Մեր խնդիրն այն է, որ նրանք մի ամբողջ կինոհասարկություն են քաշում իրենց գավառականության հատակը։ Բացատրեմ ինչու։

Օսկարակիր Քևին Սփեյսին յոթ տարի դատերի մեջ է, իսկ Հարվի Վայնշթեյնը ընդհանրապես բանտում, որովհետև ժամանակակից կինոինդուստրիան որոշել է, որ կինոյում կանոնները փոխվել են։
Կինոն պատասխանատու է դարձել, ու 21-րդ դարում ինդուստրիան մաքրվում է խտրականության ախտից։ Օսկարակիր դերասանը այլևս չպետք է սիրտը ուզած պահին ձեռքը տանի անչափահաս տղաների ամորձիներին։ Պրոդյուսերն էլ չպետք է դերասանուհուն ստիպի կքանստել իր դեմ՝ դեր ստանալու համար։ Միայն փոխադարձ ցանկությամբ։ Վերջ։
Ոմանք սրա մեջ փարիսեցիություն են տեսնում, ոմանք կրկնակի ստանդարտներ, ոմանք, նաև ես, իսկապես հավատում են, որ այդպես կինոն դառնում է ավելի լավը։
Փաստն այն է, որ համաշխարհային կինոինդուստրիան քայլ առ քայլ համոզում է բոլորին՝ ոչ ռասիզմին, ոչ սեքսիզմին, ոչ խտրականությանը․․․ ով ուզում ես եղիր։ Հակառակը պնդողների համար մեծ ինդուստրիան փակ է, բաց են միայն Տաշքենդի ու Երևանի կինոփառատոները։
Ես այստեղ ոչ բարոյախրատական տեքստ եմ գրում, ոչ ատելություն եմ սերմանում հայ կինոն թաղած խմբակի դեմ։
Մի կերպ կարող եմ հասկանալ, որ կազմակերպիչների մեջ մի մարդ չկա, ում հասու են կինոյի ժամանակակից տենդենցները։
Բայց ես կտրուկ չեմ հասկանում, երբ սեփական կինոն չունեցող երկիրը բարդույթավոր խակ պատանու նման ցփնում է պարտքով վերցրած փողերը մարգինալ խրախճանքների վրա՝ փորձելով հասուն երևալ»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա