Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 21:00 26-06-2024

ԵՄ վիզաների ազատականացման «պոպկորնով» Փաշինյանը սղղացնելու է անկլավների հանձնումը. Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս կառավարությունը հրապարակեց սահմանամերձ այն բնավայրերի ցանկը, որտեղ բնակարան գնելու, կամ կառուցելու նպատակով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիները կարող են ֆինանսավորում ստանալ։ Այս բնակավայրերի ցանկից բացակայում է Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը, ինչը հանրության շրջանում մտահոգություններ է առաջացրել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս բնակավայրը նույնպես պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կիսեց այս մտահոգությունները՝ նշելով, որ դրանում ոչ մի անսպասելի բան չկա, և Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանին են հանձնվելու ոչ միայն Տիգրանաշենը, այլ նաև բոլոր այն բնակավայրերը, որոնց անուններն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դրել են անկլավներ, և պնդում են, որ դրանք Ադրբեջանի տարածք են հանդիսանում։

Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում տեղի կունենա հանրաքվե։

«Իսկ ինչի համար պետք է տեղի ունենա հանրաքվե, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երկրի սահմանների անգամ 1 մմ փոփոխությունը պետք է իրականացվի բացառապես համաժողովրդական հանրաքվեով։ Եթե այս ռեժիմը Տավուշի մի քանի գյուղերը կարողացավ խաբեությամբ հանձնել՝ ասելով, որ դրանք Հայաստանի Հանրապետության տարածք չէին, նույնը չի կարող լինել այս բնակավայրերի դեպքում. Տիգրանաշենի և մյուս բնակավայրերի հանձնումը հանրությանը չի կարող մատուցվել որպես Ադրբեջանի տարածքների հանձնում, և տեղի է ունենալու հանրաքվե։ Ուստի բնական է, որ Տիգրանաշենը, Տավուշի մարզի Ոսկեպարը, որը հանձնելու դեպքում Հայաստան մտնող գազամուղն անցնելու է Ադրբեջանի ուղիղ վերահսկողության տակ, և վերջինս որ պահին ցանկանա վինտիլը բացելու և փակելու է, չեն կարող լինել այն բնակավայրերի ցնակում, որոնք կառավարությունն առաջարկում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- նկատում է նա։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ հայտնի չէ՝ եթե Տավուշի մարզի 4 գյուղերը Հայաստանի տարածք չէին, ապա ինչ էին, որովհետև դրանք ՀՀ պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատվում էին, այնտեղ կառուցվում էին ենթակառուցվածքներ և այլն։ Նա նկատում է՝ այս դեպքում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության բյուջեով տասնամյակներ շարունակ Ադրբեջանի Հանրապետության համար աշխատանքներ են կատարվել։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հանրաքվեն անցկացնելը շատ դժվար է լինելու, քանի որ դրա համար անհրաժեշտ է առնվազն 650 հազար քաղաքացիների կողմ քվեները ստանալ։ «Ուստի իրենք հողերի հանձնման դրույթները քողարկելու են 1 պոպկորնով, 1 շոկոլադով, և այդ շոկոլադը լինելու է «Ցանկանո՞ւմ եք Հայաստանը գնա դեպի ԵՄ» հարցադրումը, և այս ամիսների ընթացքում մեր հանրության ականջներից փորձելու են կեղծ լափշաներ կախել առ այն, որ դուք կարողանալու եք այլևս ազատականացված վիզաների պայմաններում գնալ ԵՄ երկրներ ու այդ ապատեղեկատվության տակ սղղացնելու են մյուս վտանգավոր դրույթները»։

Քաղաքական գործիչը համոզմունք հայտնեց, որ առաջիկա հանրաքվեի ժամանակ Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունից կհանվի անկախության հռչակագրին կատարվող հղումը, որը երրորդ հանրապետության հիմասյունն է, և այն սահմանում է, որ Արցախը Հայաստան է և վերջ։

«Կարծում եմ, որ այդ հանրաքվեով սեպտեմբերին մենք կարձանագրենք Հայաստանի երրորդ հանրապետության ավարտը։ Ի դեպ նաև հանրաքվեով մեր զինանշանից կհանվի նաև Արարատ՝ որպես խորհրդանիշ, ինչը Ալիևի և առաջին հերթին Էրդողանի պահանջն է։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում շատ է խոսում նոր Հայաստանի իր տեսլականի մասին»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ առաջիկա հանրաքվեով ականատես կլինենք մեր պետականության, առնվազն Հայաստանի երրորդ հանրապետության ավարտին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար