Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:30 26-06-2024

Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հնարավոր է առաջիկայում անգամ ձերբակալեն, քանի որ նրա նկատմամբ իրականացված «ավտոմեքենա շոուի» նպատակը ոչ միայն նրան հնազանդեցնելն է ու արցախցիներին փողոցից հետ պահելը, այլ Ալիեւի հերթական պահանջը կատարելը։ Հունիսի 21-ին, հիշեցնենք, ՔԿ-ն հատուկ ջոկատայինների հետ կոտրել էր Արցախի ներկայացուցչության դարպասներն ու առգրավել Շահրամանյանի մեքենան։ Մեկ շաբաթ առաջ նա հայտարարել էր, թե արցախցիներն իրավունք ունեն մասնակցելու շարժմանը։

Բագրատ սրբազանի հետ հանդիպումից հետո էլ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի համայնքապետերը կալանավորվեցին` փաստաթղթեր կեղծելու, համայնքային գույք հափշտակելու շինծու մեղադրանքներով։ Իսկ Ալիեւը գրեթե ուղիղ տեքստով վստահություն էր հայտնել, որ ՀՀ իշխանությունը կսանձի «ռեւանշիստներին»․ «Վստահ եմ, Հայաստանն այլեւս երբեք չի փորձի որեւէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ, թեեւ ռեւանշիստները բավականին շատ են։ Մենք հետեւում ենք վերջին զարգացումներին, տեսնում ենք, որ փորձեր կան՝ մեր դեմ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու»։


Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
14:08 Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ Երևանում. Նաստասյա Գոլովկո
14:24 Երևանում ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. ահազանգ քաղաքապետարանին
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:40 Կաֆկայի «Դատավարություն»-ը կարդաց, պրծավ, ասեց՝ «մորս արևս, ոնց որ ձեր Հրանտ Մարգարյանի դատը ըլնի»
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել