Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:40 24-06-2024

Հորբատեղ գյուղում տեղի է ունեցել սողանք. ավտոճանապարհը փակվել է

Հունիսի 24-ին` ժամը 07։34-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հորբատեղ գյուղի 9-րդ փողոցում տեղի է ունեցել սողանք, ճանապարհը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք (մոտ 80 խմ)․ ավտոճանապարհը փակվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը: