Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:01 22-06-2024

Ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակ

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին արցախցի երկու տղամարդկանց դաժան ծեծի ենթարկելու միջադեպին:

«Փաստաբան Ռոման Երիցյանի կողմից արված գրառումը Կոմիտաս փողոցում երկու անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի շրջանակներում քննիչների անգործության մասին, բացարձակապես իրականության հետ աղերս չունի և խիստ մանիպուլյատիվ է` ներհասարակական համակեցության առումով խիստ վտանգավոր շեշտադրումներով։

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող։ Քննիչներն այնքան օպերատիվ են գործել, որ անմիջապես այցելել են բուժկենտրոն, այնտեղ նրանց հարցաքննելու համար։ Տեւժողներից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Տարածքում տեղակայված տեսագրող սարքերի պարունակությունը վերցնելու հանձնարարություն է տրվել, ոստիկանությանը հանձնարարվել է նաև հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, քննությանը հետաքրքրող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Այսինքն անհետաձգելի բոլոր գործողությունները կատարվել են, և դրանք շարունակվում են նաև այսօր։

Այս իմաստով քննիչների կողմից, հարսանիքի պատճառով գործողություններ չիրականացնելու վերաբերյալ պնդումները անհիմն են, մտացածին և ցածրակարգ, այլ իրողությունների, վարույթների հետ համադրությունների մեջ դնելն ու դրանց հիման վրա դատողություններ անելն էլ ավելին չէ, քան պարզունակ ու զգացմունքային մանիպուլյացիա։

Իսկ այն հանգամանքը, որ փաստաբանը նշված անձանց նկատմամբ բռնության գործադրումը ուղիղ կերպով կապում է նրանց արցախցի լինելու հետ այն դեպքում, երբ տվյալ հանգամանքի մասին խոսող որևէ փաստական տվյալ առ այս պահը առկա չէ, այլ բան չէ, քան արհեստականորեն արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայության պատրանք ստեղծելը և այդ կերպ ներհասարակական պառակտում գեներացնելը։

Թե ինչ անուն կարելի է դրան տալ, թողնում եմ յուրաքանչյուրի բարոյական ընկալումներին»,- գրել է նա։

Ավելին վաղ հայտնել էինք, որ Կոմիտասի փողոցում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետի առջև բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկվել երկու արցախցի՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։

2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. ահազանգ

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
23:00 Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը
19:07 Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ
18:29 Մենք կշարունակենք դիմակայությունը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ․ Իրանի ԶՈւ ԳՇ