copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:57 22-06-2024

Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հարաբերություններն իշխանությունների հետ կրկին թեւակոխել են սառը շրջան։ Պատմում են, որ Փարսյանը ջերմ հարաբերություններ ունի Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, հաճախ է հանդիպում նրա հետ եւ ակտիվ ջանքեր է գործադրում, որ մինչեւ տարեվերջ Կապանում ռուսական հյուպատոսությունը բացվի, ինչի մասին օրերս նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդեց։

Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ համաձայնեցնել ամեն ինչ, հատկապես՝ արտերկիր այցերը, որ ուղղորդեն՝ ինչ խոսել, ինչ անել, սակայն Փարսյանը պատասխանել է, որ ինքը հարկ է համարում իր քայլերի մասին միայն որպես ի գիտություն տեղեկացնել։ Վերջերս նա, առանց տեղեկացնելու, Իրան է մեկնել՝ մասնակցելու ինչ-որ ցուցահանդեսի, ինչն էլ այս կոնֆլիկտի պատճառ է դարձել։ Գրել էինք, որ անցած շաբաթ Կապան այցի ընթացքում Փարսյանը չդիմավորեց նաեւ Փաշինյանին, տեւական ժամանակ մարզխորհրդի նիստերին, խորհրդակցություններին չի մասնակցել՝ տեղակալին է ուղարկել, միայն վերջերս է սկսել ներկայանալ, երբ եղբոր եւ նրա ընկերոջ մասնակցությամբ պարեկների հետ ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ հարուցվեց։ Փարսյանի ինքնուրույնությունը նյարդայնացրել է իշխանություններին, իրավապահները սկսել են հետաքրքրվել նրանով։ Փնտրում են համայնքում սուբվենցիոն ծրագրերն իրականացնողների մեջ նրա հարազատների մասնակցությունը՝ հոր, ընկերների, այլ մտերիմների հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ