Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 20:24 20-06-2024

ՔՊ աջակիցը հարձակվել է Oragir.News-ի խմբագրության վրա, հայհոյել, սպառնացել է կոտրել համակարգիչները․ տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակից, մոդել Անիտա Հարությունյանն այսօր՝ հունիսի 20-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, մի կնոջ հետ ներխուժել է Oragir.News լրատվական կայքի խմբագրություն, հայհոյանքներ է հնչեցրել, ապա հավաքել սեղաններին դրված համակարգիչներն ու սպառնացել դրանք պատուհանից դուրս շպրտել։ Այդ ընթացքում խափանվել է Oragir.News-ի բնականոն աշխատանքը։

Oragir.News-ը այդ կնոջ կողմից լրագրողական աշխատանքին միջամտելու և խոչընդոտելու, ինչպես նաև առերևույթ խուլիգանության դեպքի առնչությամբ ահազանգել է Ոստիկանություն, սակայն վերջիններս այդպես էլ չեն ժամանել։

Փաշինյանի աջակից, մոդել Անիտա Հարությունյանին դուր չի եկել մեր այսօրվա հրապարակումը, որտեղ մեր աղբյուրը հայտնել է, որ նա Դուբայում սեքս ծառայություն է մատուցում։

Անիտա Հարությունյանը խմբագրությունում սպառնացել է նյութը չհեռացնելու դեպքում խմբագրության համակարգիչները ջարդել։ Նյութը մի պահ փակվել է, սակայն նրանց հեռանալուց հետո կրկին վերահրապարակվել է։

Այդ ընթացքում Անիտա Հարությունյանը պարբերաբար կրկնել է «Կոնջորյան» ազգանունը։



Ի դեպ, նրանք խմբագրություն եկել էին 49 MP 444 պետհամարանիշի մեքենայով, կայանել էին ոչ սահմանված վայրում՝ ավտոբուսների համար նախատեսված կանգառում, և մոտ 1 ժամ մեքենան այդպես կայանված էր, իսկ նրանք հարձակում էին գործել խմբագրության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել