copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:00 20-06-2024

ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեպետ ՔՊ-ում փորձում են հույժ գաղտնի պահել կուսակցության քաղաքական ժողովի վայրը, որը նշանակված է հունիսի 22-ին, սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախատեսել են անել Ջերմուկում: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը մեր հրապարակումից հետո` «մեր ինադու», չփոխի վայրը։ Տեղեկացանք նաեւ, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու։ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի դեպքում էր անում, հիմա ՔՊ-ն միայն տարածքային կառույցներ ունի: Դրանով Փաշինյանը փորձելու է ներկուսակցական կառավարումն ավելի կենտրոնաձիգ դարձնել:

Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի մարզպետներին, որոնք կլինեն մարզի թիվ մեկ կուսակցականները, մինչդեռ այսօր տարածքային կառույցներ են գործում, եւ տվյալ քաղաքում գտնվող վարչությունը շատ դեպքերում մարզի մյուս քաղաքների ներկուսակցական խժդժությունների մասին տեղեկանում է ամենավերջում, երբ բանը բանից անցնում է, եւ ներթիմային ճակատամարտերը դառնում են հրապարակային ու ողջ մարզի քննարկման առարկան։

Ամենից շատ դիտված

22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը

Ձեզ գուցե հետաքրքրի