copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:38 19-06-2024

6 տարի է՝ իշխանության են, թող բացահայտեն Մարտի 1-ը․ Բագրատ Սրբազան

«Մարտի 1-ը ողբերգություն է, մեր պատմության սև էջերից մեկը։ Հունիսի 12-ի հետ համեմատությունը կապված էր զուտ անձի հետ։ Իմ ասածը քաղաքական գնահատական չէ»,-ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը։ «Ես համեմատելու համար եմ ասել, թե մենք ինչեր ենք ասել, իրենք՝ ինչեր։ Այդ մարդն ի՞նչ էր ասում մարտի 1-ին, հոգին փառավորվում էր, որ քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին ջարդել և այլն։ Հունիսի 12-ին միայն հանդարտեցման կոչեր են եղել... Այս մարդիկ 6 տարի է՝ իշխանության են ու բոլոր հնարավորությունն ունեին բացահայտելու մարտի 1-ը, սակայն ոչինչ չեն արել»,- հավելեց շարժման առաջնորդը:

Հիշեցնենք՝ 2008թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ, Մյասնիկյանի արձանի մոտ, դիմելով հավաքվածներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Կոչ եմ անում՝ ձեր ձեռքին ունենաք ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, կլինի փայտ, կլինի քար... Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա՝ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք խլել, ապրեք դուք: Պետք է ինչքան հնարավոր է շատ մարդ հավաքել այստեղ, ստեղծել պաշտպանական դիրքեր, որպեսզի չկարողանան ջրցան մեքենա, ԲՏՌ մտցնեն»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից