copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:45 17-06-2024

Ինչ կարելի է Կեսարին, չի կարելի նրա ձիուն․ համարանիշներով ավելի է ընդգծվում Փաշինյանի եզակիությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն օրերս հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է տարբեր գերատեսչություններում աշխատող պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների պետհամարանիշների հատուկ սերիաներ ունենալու հանգամանքին։

«Որոշները մինչև հիմա ունեն՝ HH, GG, YY, QC: Դա մի հատ իրավական հիմք չունեցող, Ներքին գործերի նախարարի հրամանով էր, որն ուժը կորցրած ճանաչվեց: Ես այդ ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար էի, տենց հարցին՝ ի՞նչ անենք, ասեցի, եթե իրավական հիմք չունի, ուժը կորցրած ճանաչեք։ Դուք տենայիք՝ այդտեղ ինչ դիմադրություն առաջացավ, երբ դատախազները իմացան, որ իրենց GG 01-ը, կամ քննիչները՝ QC 01-ը կարող է մեկը վերցնի և դնի իր ավտոյի վրա։ Ինչի՞, որովհետև իրենք արտոնյալ են ուզում զգալ ճանապարհներին․․․

Պատգամավորներն էլ ունեին HH 11, դա էլ է ուժը կորցրած ճանաչվել։ Մնացել է վարչապետի աշխատակազմ, նախագահի աշխատակազմ, ԱԺ աշխատակազմ, ՊՊԾ, մեկ էլ ՊՆ-ի սև համարները։ Ի դեպ՝ ես դրան էլ եմ դեմ, դա էլ է պետք հանել»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Ստացվում է, որ բոլոր գերատեսչություններին զրկում են «արտոնյալ» պետհամարանիշներից, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի և նրան սպասարկող անձնակազմի։

Եթե շարժվենք ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի տրամաբանությամբ, որ դիմադրություն է եղել, քանի որ օրինակ՝ դատախազներն ու քննիչները ուզում են արտոնյալ լինել, ապա նույն տրամաբանությամբ ՀՀ-ում միակ արտոնյալը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն՝ բոլորը հավասար են, իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի հավասար է։

Ի դեպ, Փաշինյանն իշխանության գալու առաջինն տարիներին երթևեկում էր 136 UU 01 համարանիշով ավտոմեքենայով, իսկ վերջին տարիներին նրա ծառայողական ավտոմեքենաների վրա փակցված է ՀՀ դրոշը և 001 թվերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ