copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:13 12-05-2025

Եղվարդում «Lexus»-ը բախվել է ճանապարհին հայտնված ձիուն, ապա երկաթե էլեկտրասյանը. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Լուսինե Թ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, ձին էլ, որը հղի է, վնասվածքներ է ստացել:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասվածք ստացած ձին եղել է քուռակի հետ, բարեբախտաբար վերջինը չի տուժել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ