Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 22:02 15-06-2024

Իսպանիան 3:0 հաշվով հաղթեց Խորվաթիային

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Բեռլինում հաղթեց Խորվաթիայի հավաքականի 3:0 հաշվով։

29-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Ալվարո Մորատան, 32-րդ րոպեին՝ կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին իսպանացիների երրորդ գոլը խփեց Դանիել Կարվախալը:

80-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ Խորվաթիայի հավաքականը։Սակայն հարձակվող Բրունո Պետկովիչի հարվածից հետո Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնը հետ մղեց հարվածը, խորվաթները տիրեցին գնդակին, Պետկովիչը գրավեց դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո գրանցվեց խաղից դուրս վիճակ։


B խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի եւ Ալբանիայի հավաքականները, որոնք խաղադաշտ դուրս կգան Երեւանի ժամանակով 23:00-ին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել