Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:35 15-06-2024

Փաշինյանի գնալը ազգի շահերից է բխում, 5 տարի է դա եմ ասում․ Արա Աբրահամյան

Ես էլ եմ պահանջում Փաշինյանի հրաժարականը, 5 տարի դա եմ ասում։

Այս մասին «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Նիկոլ Փաշինյանն այսօր ի վիճակի չէ երկիրը ղեկավարելու ու շատ կարևոր է, որ ինքը դա հասկանա․ դա բխում է ազգի շահերից։ Մենք ապահովագրված չենք անվտանգությամբ, դուք տեսնում եք, թե ինչ ագրեսիվ պետության հետ գործ ունենք, մեզ թուրքացնում են»,- ասաց նա։

Նրա խոսքով ներկա իշխանությունները ոչ մի միջազգային կառույցում չեն կարողացել պաշտպանել հայ ժողովրդի շահերը։

«Փաշինյանը պետք է հասկանա, որ գնալն իրեն էլ է պետք։ Ինքն այսօր ոչ մեկի հետ ոչ մի հարաբերություն չունի։ Այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններ գրեթե չկան»,- ասաց նա։
Աբրահամյանն անթույլատրելի համարեց նաև ոստիկանության կողմից ուժի կիրառումը։

«Իրենք պատասխան են տալու, այսպես չի մնալու։ Այսօրվա անմիասնականության պատճառը նաև մեր բիզնեսներն ու մտավորականներն են, ովքեր իրենց խոսքը չեն ասում։ Իրենք կասկածի տակ են դնում իրենց երեխաների ապագան»,- ասաց Արա Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով