copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:22 13-06-2024

Խորհրդարանին ներկայացվել է ՀՀ ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Մի քանի մասից բաղկացած հաղորդումը մանրամասն ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել:

Այս զարգացումների եւ այդ երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ճնշումները 2023 թվականի առաջին կիսամյակում էականորեն թուլացել են, իսկ երկրորդ կիսամյակում արդեն դիտվել են գնանկումային ազդեցություններ: Տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր ակտիվություն` պայմանավորված գերազանցապես ծառայությունների եւ շինարարության ոլորտում արձանագրված բարձր աճով: Զուգահեռաբար բարձր մակարդակում է պահպանվել նաեւ համախառն պահանջարկը, որն առաջին կիսամյակում արտահայտվել է հատկապես ծառայությունների ոլորտում դրսեւորած արտաքին պահանջարկի էական ավելացմամբ:

Մարտին Գալստյանի տեղեկացմամբ 2023 թվականին ԿԲ վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 10 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 8.6 մլրդ դրամ կամ 85 տոկոս:

ԿԲ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից