copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:44 10-06-2024

Արամ Ա Կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի պապի հետ

Արամ Ա Կաթողիկոսը կմեկնի Վատիկան, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Վաղը՝ Երեքշաբթի, 11 Յունիս 2024-ի առաւօտուն, միօրեայ այցելութեամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի մեկնի Վատիկան:

Նորին Սրբութիւնը հրաւիրուած է Վատիկանի Արեւելեան Համալսարանին մէջ դասախօսութիւն տալու՝ «Կրօնքին դերը աշխարհաքաղաքականութեան մէջ» նիւթին շուրջ:

Վատիկան կատարելիք իր միօրեայ այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ պիտի ունենայ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին, Վատիկանի արտաքին գործոց նախարարին, միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի նախագահին եւ արեւելեան կաթոլիկ եկեղեցիներու բաժանմունքի նախագահին հետ:

Սոյն այցելութեան Վեհափառ Հայրապետին կ՚ընկերակցի Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում