Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:06 08-06-2024

6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018 թվականից քաղաքական «Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, 2021 թվականի հուլիսի 1-ից վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ըստ 2023 թվականի եկամուտների, գույքի, շահերի եւ ծախսերի մասին հայտարարագրի, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստանում է 22 մլն 488 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին, երբ ԿԳ նախարար էր դառնում, ստանում էր ընդամենը տարեկան գրեթե 680 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ԵՊՀ-ից: Սակայն տարբեր պաշտոններում պաշտոնավարման այս 6 տարիների ընթացքում Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը 22 անգամ ավելացել է՝ դառնալով տարեկան 22 մլն 488 հազար դրամ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2022 թվականին ձեռք է բերել հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որի արժեքը կազմել է 8 մլն 320 հազար դրամ։
Արայիկ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 411 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4 մլն դրամով։
2022 թվականին առկա կանխիկ դրամական միջոցները՝ 150 հազար դրամը, այս տարի նվազել է՝ դառնալով 100 հազար դրամ։

Արայիկ Հարությունյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 017 հազար դրամ, որը, ինչպես հասկանում ենք, բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար աշխատակազմի ղեկավարը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 016 հազար դրամ գումար՝ եկամտահարկի վերադարձի օրենքով՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին