copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:33 06-06-2024

ԱԺ-ում առաջարկվել է ստեղծել Կաթ արտադրողների միություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել է աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս համատեքստում գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները» թեմայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովից հայտնում են, որ այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն են քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած մեկ այլ քննարկման ժամանակ:

Հունիսի 6–ին հյուրերը ԱԺ են գնացել առաջարկներով. Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը միության անունից առաջարկել է ստեղծել Կաթ արտադրողների միություն, որում ներգրավված կլինեն կաթ արտադրող-մատակարարող մասնագետներ: Առաջարկն ընդունվել է: Մինչ միության ստեղծումը կգործի աշխատանքային խումբ-հանձնաժողով, որը կզբաղվի միության ստեղծման աշխատանքներով:

Կաթ արտադրողների միության ստեղծման աշխատանքները կազմակերպելու նպատակով կազմավորվելիք աշխատանքային խմբում ընդգրկված կլինեն մասնավոր, հասարակական, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի պանրագործների միության, Հայ կաթ կաթնամթերք արտադրողների միության, մասնավոր ձեռնարկությունների տնօրեններ, ներկայացուցիչներ, ֆերմերներ:

Քննարկման ժամանակ ներկաները բարձրացրել են կաթի իրացման խնդիրների, գնի, կաթի որակի եւ քանակի, կովերի ցեղատեսակների հետ կապված հարցեր, ընդգծել, որ խնդիրները նոր չեն, որոնք տարիների ընթացքում լուծում չեն ստացել, թեեւ պարբերաբար բարձրաձայնվել են:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը