copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 01-03-2023

Ուկրաինան Թուրքիային և ՄԱԿ-ին կոչ է անում բանակցել հացահատիկային համաձայնագրի երկարացման շուրջ, Ռուսաստանը պնդում է՝ երկարցումը հնարավոր է, եթե հաշվի առնվեն ռուս արտադրողների շահերը

Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովը հայտարարել է, որ Կիևը դիմել է Թուրքիային և ՄԱԿ-ին՝ կոչ անելով հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկրաձգելու շուրջ բանակցություններ սկսել, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ Այս մասին Վասկովն ասել է Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Վասկովը հայտնել է՝ Կիևը ցանկանում է համաձայնագիրը երկարաձգել առնվազն մեկ տարի ժամկետով և դրանում ներառել Նիկոլաևի նավահանգիստները։ «Մենք նամակ ենք ուղարկել՝ խնդրելով սկսել զբաղվել այս հարցով, քանի որ մարտի 18-ը շատ շուտով է, բայց դեռ որևէ արձագանք չենք ստացել»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ Օդեսայի նավահանգիստներից հնարավոր է արտահանել ամսական 6 միլիոն տոննա հացահատիկ, իսկ Նիկոլաևի նավահանգիստները ծրագրում ներառելու դեպքում՝ այդ թիվը հասցնել 8 մլն տոննայի։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հացահատիկի գործարքի շարունակությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն ռուս արտադրողների շահերը։

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման հեռանկարները քննարկելիս ռուսական կողմն ընդգծել է, որ հացահատիկի վերաբերյալ փաթեթային համաձայնագրի շարունակությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի են առնվում նաև գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի ռուս արտադրողների շահերը՝ համաշխարհային շուկաներ անխոչընդոտ հասանելիության առումով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ 2022 թվականի հուլիսին Ստամբուլում չորս ամիս ժամկետով համաձայնագիր ստորագրվեց, որի շրջանակներում հացահատիկ է արտահանվում ուկրաինական երեք նավահանգիստներից։ Համաձայնագիրն ևս չորս ամսով երկարաձգվել է 2022 թվականի նոյեմբերին, դրա ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։




Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի