copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:47 06-06-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բուլղարահայ ուխտավորների

Հունիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բուլղարահայ ուխտավորներին՝ գլխավորությամբ Բուլղարիայի Պազարջիկ քաղաքի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու վարչության ատենապետ Նշան Պզտիկյանի։

Տիար Պզտիկյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Բուլղարիայի հայկական համայնքների գործունեության մասին։

«Իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց սփյուռքի հայորդիների ուխտագնացությունները դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք նորոգում են վերջիններիս ազգային, հոգևոր ապրումները, զորացնում ազգային ինքնության գիտակցությունն ու հաղորդ դարձնում հոգևոր արժեքներին։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը հորդորեց բուլղարահայերին համախումբ լինել Հայ Եկեղեցու շուրջ, ապրել ու արարել քրիստոնեական և ազգային արժեքներով, վառ պահել սերը հանդեպ Եկեղեցին և հայրենիքը»,-ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
19:39 Արամ Աբրահամյանին պաշտոնապես շնորհվեց «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը
19:23 Վախենում եմ ամուսնանամ. Ռաֆայել Երանոսյանի գրառումը մեծ քննարկումների տեղիք է տվել
20:09 Մահացել է ՈւՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան