copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:40 06-06-2024

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Բարձրագույն դատական Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Կարեն Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի նախագիծը, որի ներդրմամբ հնարավոր կլինի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, բացառել դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և մի շարք գործիքակազմերով մոտիվացնել դատավորներին առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու հարցում։
Մասնավորապես նոր նախագծով ի թիվս այլնի՝ հնարավոր կլինի վերանայել դատավորների վերապատրաստումների անհրաժեշտությունը և դրանք առավել թիրախային կազմակերպել։

Հնարավոր կլինի ներդնել դատավորներին խրախուսելու գործիքակազմեր՝ բոնուսային վարձատրության միջոցով։ Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկելու գնահատման արդյունքները և այլն։

Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին նշել է, որ Եվրոպայի խորհուրդը ևս հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգի նախագծով և պատրաստակամ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել դրա կատարելագործման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև ուշացող արդարադատության հիմնախդիրը։ ԲԴԽ նախագահը ներկայացրել է դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է վերջին շրջանում և նշել, որ դրանց մի մասի արդյունքներն արդեն տեսանելի են, մասնավորապես՝ քաղաքացիական և քրեական դատարանների ծանարբեռնվածության հարցում, իսկ վարչական դատարանի ծանրաբեռնվածության թոթափումը ակնկալվում է տեսնել շատ մոտ ապագայում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի բացասական ազդեցություններին, թե՛ դատական համակարգի ներսում, թե՛ հասարակության կյանքում։ Կարևորվել է դրա համակարգային հաղթահարումը, որը հնարավոր կլինի անհրաժեշտ գործիքակազմերի ներդրման արդյունքում։

Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների զարգացման,դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության ուղղությամբ ներդրվող ջանքերը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող

Ձեզ գուցե հետաքրքրի