copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:44 08-04-2025

Արման Եղոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 8-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելին:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը Լարս Հենզելին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, մարտահրավերները: Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Արման Եղոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման հարցում Եվրամիության եւ հատկապես՝ Գերմանիայի դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարը խոսել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունից: Հյուրն անդրադարձել է Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին:

Կողմերը քննարկել են հիմնադրամի աջակցությամբ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը եւ երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին