copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:50 06-06-2024

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին կմեկնի Ադրբեջան՝ ՄԱԿ-ի COP29 գագաթաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է թուրք լրագրող, քաղաքագետ և միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն։

«Հայաստանի վարչպատ Նիկոլ Փաշինյանը նոյեմբեր ամսին կժամանի Ադրբեջան։

Փաշինյանը կմասնակցի Բաքվում անցկացվելիք COP29 գագաթաժողովին»,- գրել է Շաիրօղլուն։


Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված