Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:22 05-06-2024

37-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով Կարբիի «Դեմեր» ճանապարհին բախվել է արգելապատնեշին․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Յուրիկ Մ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Կարբի համայնքի «Դեմեր» տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին։

Վթարի հետևանքով Յուրիկ Մ․-ն, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 39-ամյա Արմինե Հ․-ն և 64-ամյա Հրանուշ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
18:17 Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան
18:47 Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է երկրից
19:01 Հայ ընտանիք պետք է բռնությունից զերծ լինի. Աննա Հակոբյանի տեսաուղերձը