Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:06 05-06-2024

Բուհում «տրամաբանություն» ներդնելու համար ԵՊՀ այսրոպեական ռեկտորին 60 000 ԱՄՆ դոլար է հատկացվել

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ-ում դրամաշնորհներ միշտ էլ ստացել են, սակայն «ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ»-ները «սկիզբ առան» 2022թ փետրվարի 1-ից: ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն առաջիններից մեկն էր, ով այդ դրամաշորհը ստացավ: Ըստ դրամաշնորհի ծրագրի, վերջինս շուրջ 2 տարվա ընթացքում, շուրջ 60 000 ԱՄՆ դոլարի դիմաց «պարտավորվում է» բուհական կրթական ծրագրերում «ներդնել և զարգացնել տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչը»:

Ստացվում է` մինչ այսրոպեականը, բուհերում բացակայում էր «տրամաբանությունը, փաստարկումն ու ճարտասանությունը» և դրանց «ներդրման և զարգացման» համար անհրաժեշտ էր, որ ԵՊՀ-ի բյուջեից ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին 60 000 ԱՄՆ դոլար հատկացվեր:

Ի դեպ, մտեք ԵՊՀ-ի պաշտոնական կայքի «դրամաշնորհներ» բաժինը և տեսեք, թե ում, որքան և ինչի դիմաց է «ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ» տրամադրվում: Շատ հետաքրքիր պատկեր կտեսնեք: Շատերը կկորցնեն հավատը մարդկության, ոմանք` հայրենի «ընդդիմության» նկատմամբ: Ամեն դեպքում, նայեք, չեք փոշմանի:

Իսկ ԵՊՀ-ին կհորդորեմ, քերականական գիտելիքները բարձրացնելու նպատակով, «ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ»-ներից որոշակի գումար հատկացնել ԵՊՀ իրավաբան, միաժամանակ` փաստաբան Բադեմյան Էդգարին, որը մի քանի էջում թույլ է տալիս 145 հատ ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալ: Բացի դրանից` «ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ»-ները կարելի է տրամադրել ալիմենտ չվճարող կամ սնանկ ճանաչված անձանց, քանզի մեր կյանքում ևս անհրաժեշտ է «ներդնել և զարգացնել տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչը»»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան