Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:47 04-06-2024

Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացրել են «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունից

Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացրել են «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ-ը։

«Ղեկավարվելով ԱՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը որոշել է ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացնել «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից՝ խմբակցության ոչ հրապարակային քննարկումները և գրագրությունը հանրայնացնելու և սահմանված վարքագծի կանոնները խախտելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Արցախի ԱԺ իշխող կուսակցության պատգամավոր Արևիկ Պետրոսյանին կասկածում են դավաճանության և կուսակցության աշխատանքային խոսակցությունների պատճեններ ՀՀ իշխանությանը տրամադրելու մեջ։

Հավելենք, որ Պետրոսյանն Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է։ 1992 թվականի փետրվարին նա Շուշիից ռմբակոծության ժամանակ ողնաշարի բեկորային վնասվածք է ստացել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմին նա անդամագրվել էր Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատին։