Ուղիղ եթեր
Տեսանյութ 2 տարի առաջ - 13:11 03-06-2024

Հաճախորդներին ասացինք՝ արագ դուրս եկեք, քանի ջուրը մեզ չի քշել․ «Աթոռիկ» ռեստորանի մենեջերը մանրամասներ է պատմում

Լոռու մարզում տեղի ունցած աղետը հազարավոր բնակիչների է վնասներ պատճառել։ Աղետի հետևանքով ավերվել է նաև անմիջապես գետի հարևանությամբ գործող «Աթոռիկ» ռեստորանային համալիրը։

Oragir.News-ը այցելել է դեպքի վայր, տեղում զրուցել աշխատակիցների հետ։

Ռեստորանային համալիրի մենեջերը՝ Մանյա Ղազարյանը, 14 տարի աշխատում է այստեղ։ Նա ասաց, որ դեպքի օրը ևս աշխատանքի է եղել, բազմաթիվ հաճախորդներ ունեին։

«Մատուցողները գնացել էին, մնացել էի ես, խոհանոցի աշխատողները, վարորդն ու պահակը։ Ջուրը լցվել էր խոհանոց, դուրս եկա, տեսա գետը բարձրացել ու բոլոր կողմերից լցվում է ներս։ Մի քանի հաճախորդ ունեինք, արագ ասացինք՝ դուրս եկեք, արագ նստեցինք մեքենան, որ գնանք, քանի մեզ էլ չէր քշել։ Ավտոմեքենայի դուռը, որ բացում էինք նստեինք, ջուրը ներս էր լցվում»,- պատմեց տիկին Մանյան։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե անհետ կորածների թվում է եղել նաև իրենց ռեստորանի պահակը, տիկին Մանյան հերքեց այն։

«Ճիշտ չէ, պահակին մեզ հետ դուրս ենք բերել։ Ինքը հաջորդ օրը պետք է գնար Թուրքիա, քանի որ ընտանիքն այնտեղ էր։ Այստեղ ոչ ոք չի եղել․․․»,- նշեց ռեստորանային համալիրի տնօրենը, ապա հուզմունքը զսպելով ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ վերսկսեն իրենց աշխատանքները և դիմավորեն իրենց հաճախորդներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ