copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:25 01-06-2024

Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթաշեն գյուղի գյուղապետարանում և մանկապարտեզում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այրվել է գյուղապետարանի և մանկապարտեզի գույքը:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: