Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:25 31-05-2024

Մենք ուզում ենք լինել, իսկ ով չի ուզում, որ մենք լինենք, հիմա պայքարում է մեր դեմ. ակցիայի մասնակից

«Հանուն հայրենիքի մարդիկ ոտքի ենք կանգնել, որպեսզի ազատագրենք հայրենիքը։ Պետություն ունենալով հանդերձ՝ մենք հողեր ենք հանձնում և շարունակում ենք հանձնել, և դա ամենամեծ ողբերգությունն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է «Շիրակը՝ հանուն հայրենիքի» շարժման անդամ Վալերի Խաչատրյանը։

Խաչատրյանի համար անհասկանալի է, թե եթե շարժումը մարում է, ինչու է դա այդքան անհանգստացնում իշխանության ներկայացուցիչներին։

«Շարժումը չի մարելու, եթե անգամ մեկ հոգի պայքարում է հանուն հայրենիքի, իր արժանապատվության համար, ապա շարժումը երբեք չի կարող մարել։

Ես տեսնում եմ, որ օր օրի դժգոհողների բանակը մեծանում է, այնպես որ այս շարժումը երբեք չի կարող մարել։ Շարժումը իշխանության տխուր երևակայության արդյունքում է մարել»,-շարունակում է «Շիրակը`հանուն հայրենիքի» շարժման անդամը։

Վալերի Խաչատրյանը անդրադարձել է նաեւ 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած իրադարձության և Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման միջև տարվող զուգահեռներին։

«Չի կարելի համեմատել անհամեմատելին․ մեկը մյուսի հետ կապ չունի։ Մի դեպքում հայրենիք ենք ազատագրում, իսկ մյուսի դեպքում հայրենիք վաճառում։ Կգա ժամանակը, և ճշմարտությունը ջրի երես դուրս կգա, թե 2018 թվականին ինչ է տեղի ունեցել։ Սրբազանի շարժումը հանուն իշխանության չէ, հանուն անկախության է, հանուն արժանապատվության։ Մենք ուզում ենք լինել, իսկ ով չի ուզում, որ մենք լինենք, հիմա պայքարում է մեր դեմ»,-ընդգծեց շարժման անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը