Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մանրամասն դիտարկել եմ բախման տեսագրությունը: Բերման են ենթարկվել Սրբազանի կողքը կանգնած տղաները, որոնք ակնհայտորեն ոչ շիշ են շպրտել, ոչ էլ` հրել: Հակառակը` մնացել են հրմշտոցի արանքում:
Այլ կերպ ասած` շիշ շպրտողները եղել են հետևի շարքերից, որոնք եղել են սադրիչներ, իսկ նրանց, բնականաբար, չեն ձերբակալել:
Ձերբակալել դն այն հատվածի տղաներին, որոնք իրենք են բղավում ու կոչ անում դադարեցնել հրմշտոցը:
Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է:
Լրացում: Բախումից հետո կամայականորեն ձերբակալվում են մարդիկ, որոնք ոչինչ չեն անում»: