copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:25 31-05-2024

Հայաստանում ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերականգնվել է. 2.5 մլն դրամի պարտքը մարվել է

Հայաստանում վերականգնվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը, կուտակված 2.5 մլն դրամի պարտքն ամբողջությամբ մարվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Հունվարից, ինչ ես ստանձնել եմ նախարարի պարտականությունները, մենք մի քանի հանդիպումներ ունեցել ենք հանրային մուլտիպլեքսում գործող հայաստանյան հեռուստաալիքների հետ և բոլորին տեղեկացրել ենք, որ պատրաստվում ենք առաջիկայում իրենք մասին հոգ տանել տարատեսակ մեխանիզմներով, սակայն մեզ համար կա մեկ կարմիր գիծ՝ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին վճարվող գումարները: Բոլոր այն հեռուստաալիքները, որոնք իրենց ֆինանսական պարտավորությունները չեն կատարում, հետևում է սանկցիա: Այդ սանկցիայի տակ ընկել են մի շարք հայկական հեռուստաալիքներ, և մենք ամենևին չեն ոգևորվում այդ փաստից: Դա տխուր փաստ է, որ ոլորտը բավականին ծանր վիճակում է գտնվում»,–ասաց նախարարը:

Նա շեշտեց՝ ռուսական և որևէ այլ հեռուստաալիք, որը հանրային մուլտիպլեքսում է, ևս պետք է հետևի այդ կանոնին: Չեն կարող պատժել կամ պահանջել հայկական հեռուստաալիքներից, որ ժամկետի մեջ վճարումները կատարեն և նույնը չանել որևէ արտասահմանյան հեռուստաալիքի նկատմամբ:

«Արձանագրվել է, որ մի քանի անգամ տեղեկացնելուց հետո պարտքը չէր մարվել: Խոսքը ահռելի գումարի մասին էր, 2.5 մլն դրամ պարտք էր կուտակվել: Եվ մենք ստիպված էինք գնալ այդ քայլին: Եվ ուրախությամբ պետք է ասեմ, որ հաջորդ օրը ռուսական Առաջին ալիքն ամբողջությամբ մարեց այդ պարտքը, և հաջորդ օրը եթերը վերականգնվեց»,–ասաց Հայրապետյանը:

Ավելի վաղ ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ ԲՏԱ նախարարը պարզաբանել էր, որ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում