copy image url
Միտք Արտաքին 2 տարի առաջ - 16:30 30-05-2024

Փաշինյանի նկատմամբ Ալիևի շանտաժի բոլոր մեթոդներն աշխատող են

Ադրբեջանը բոլոր մակարդակներով և շարունակաբար ճնշումներ է գործադրում Հայաստանի ղեկավարության վրա՝ պարտադրելով իրեն հանձնել այս կամ այն ականազերծված տարածքը, հենակետը կամ, օրինակ, ականապատ տարածքների քարտեզները։

Հայաստանն էլ, ի դեմս իր ներկա ղեկավարության, շարունակ տալիս է Ադրբեջանի ուզած ամեն ինչ՝ իր կողմից լրացուցիչ բոնուսներով, ըստ երևույթին, որպես «սպասելավարձ»։ Ադրբեջանը չէ՞ որ տասնամյակներ է սպասել, մինչև Հայաստանում իշխանությունը վերցնեն «նորմալ» մարդիկ, որոնք պատրաստ են վճարել պարտքերը։

Մյուս կողմից, Ադրբեջանում, իհարկե, չեն կարող գործընթացն ինքնահոս վիճակում թողնել, սպասելով Փաշինյանի մշտական բարյացակամությանը։ Նրանք գիտեն, որ իրենց վիզավին այդքան էլ հակված չէ ճշտապահության, անգամ Ադրբեջանի հետ շփվելիս, ուստի իրենց ձեռքում պահում են ազդեցության մի քանի հիմնական գործիքներ, որոնք ժամանակ առ ժամանակ կիրառում են հայ գործընկերների դեմ։ Նմանօրինակ գործիքներից է «ականապատ տարածքների» թեման, որը հիմնականում շահարկում է Ալիևի օգնական Հաջիևը։

Օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում այսօր անցկացվող «Ականազերծման 3-րդ միջազգային համաժողով» միջոցառմանն ունեցած ելույթի շրջանակներում Հիքմեթ Հաջիևը հրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 10-2024 թվականի մայիսի 28 ժամանակահատվածում ականների պայթյուններից զոհվածների և վիրավորումներ ստացածների մասին տվյալներ։ Խոսքը վերաբերում է տասնյակ զոհերի, հարյուրավոր վիրավորների։ Հաջիևը նաև նշել է Հայաստանի տեղադրած «միլիոնավոր» ականների մասին։
Այնինչ, այս տեղեկություններն Ադրբեջանից բացի ոչ ոք չի կարող հաստատել կամ հերքել․ որևէ այլ կազմակերպություն, Ադրբեջանական պետական ականազերծման գործակալությունից (ANAMA – հեղ․) չի տիրապետում ականապատ տարածքների, դրանց մաքրման, եղած զոհերի կամ վիրավորների մասին տվյալների։

Ըստ էության, ականների պայթյունների հետևանքով զոհված կամ վիրավորված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց մասին Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններն արվում են Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշման նպատակով և միշտ էլ տալիս են ակնկալվող արդյունք։ Մասնավորապես, ՀՀ-ն ադրբեջանական կողմին քանիցս փոխանցել է ականապատ տարածքների քարտեզներ՝ դրա դիմաց չպահանջելով գործնականում ոչինչ, անգամ Ադրբեջանում պահվող հայ գերիներից որևէ մեկի ազատում։

Ուրեմն, Հաջիևի հրապարակած նոր տվյալները միտված են Հայաստանից նոր զիջումներ ստանալուն, մասնավորապես հիմա, երբ առաջիկա օրերին սկսվում է հայ-ադրբեջանական սահմանագոտու նոր տեղամասերի «սահմանազատման» գործընթացը։

Կարող ենք վստահ լինել, որ ադրբեջանական հերթական պահանջը Հայաստանի կողմից կբավարարվի լիուլի։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից