Ներքին 2 տարի առաջ - 20:15 29-05-2024

Մենք բեկելու ենք պատմության ընթացքը․ Բագրատ Սրբազան

«Ամենածանր պայմաններում մի խումբ մարդիկ, ընդամենը՝ մի բուռ մարդիկ ոտքի ելան և փոխեցին պատմության ընթացքը։ Սրա մասին է պետք մտածել։ Այո, մենք բեկելու ենք պատմության ընթացքը»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նաև խոստացավ, որ հավաքի վերջում խոսելու է վաղվա անելիքների մասին։

Նշենք, որ այսօր ժամը 19-ից Սուրբ Աննա եկեղեցու բակում Սրբազան պայքարի մասինակիցների հավաք է ընթանում։